Ի՞նչ վիճակում են վթարի ենթարկված 11 զինծառայողները․ մանրամասներ

Ի՞նչ վիճակում են վթարի ենթարկված 11 զինծառայողները․ մանրամասներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։ 11 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։

MediaHub.am-ը կապ հաստատեց Պաշտանության նախարարության հետ, որտեղից հաստատեցին լուրը՝ հավելելով, որ վթարի հետևանքով զինծառայողներից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը գնահատվում է բավարար , հիմնականում քերծվածքներ են: Նրանցից 10-ը Ժամկետայիններ են, մեկը՝ սպա։