Քիմ Քարդաշյանը կրկնել է Սալմա Հայեկի կուլտային պարը վերջինիս ներքնազգեստով (լուսանկար)

Քիմ Քարդաշյանը կրկնել է Սալմա Հայեկի կուլտային պարը վերջինիս ներքնազգեստով (լուսանկար)

Հեռուստաաստղ և բլոգեր Քիմ Քարդաշյանը կրկնել է «Մթնշաղից մինչև լուսաբաց» ֆիլմից Սալմա Հայեկի խորհրդանշական պարը։ Նա լուսանկարներով կիսվել է Instagram-ում։

Խորհրդանշական տեսարանում դերասանուհին պարել է ներքնազգեստով՝ պարանոցին օձ փաթաթած և գլխին փետուրներով: Քիմ Քարդաշյանը որոշել է կրկնել տեսքը՝ կրելով բորդո ներքնազգեստի հավաքածու, իսկ ձեռքերում դեղին պիթոն է բռնել։ Սակայն երկրպագուները չեն գնահատել պարն ու կերպարը։

«Սալման ավելի լավն էր», «Ավելի շատ նման է Բրիթնի Սփիրսին»,- գրել են սոցցանցերի օգտատերերը։