Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եղբայրս տունը այրեց, որ թուրքին չթողնի, այս պահին փոխհատուցման հետ կապված հարցը չի հետաքրքրում․ Աղավնոյի բնակիչ

Blog Image

«Գյուղում ով ինչպես կարող է, կազմակերպում է իրերի տարհանումը, կոնկրետ ես իմ մեքենայով եմ տարհանել Գորիս»։ Այս մասին Mediahub.am-ի հետ զրույցում ասաց Աղավնոյի բնակիչ Արման Իսախանյանը։

Նա ընդգծեց, որ չգիտի, թե կառավարությունը տարհանման հարցերում որևէ մեկին աջակցել է, թե ոչ։ «Ես դեռ Աղավնոյում եմ գտնվում հորեղբորս որդու՝ Նարեկի հետ, օգնում ենք գյուղացիներին իրենց իրերը տարահանեն։ Դեռ քչերն են գյուղից հեռացել։ Մեր հողից չենք կարողանում կտրվել։ Պատկերացրեք տունդ շենացնես, հետո թողես թուքին»,-ասաց նա։

Արման Իսախանյանը նշեց, որ Աղավնոյում տուն այրող երիտասարդը իր հորեղբոր մյուս որդին՝ Արամն է եղել։ «Արամը այժմ Երևանում է, կրկին գյուղ է գալու։ Փոխհատուցման հետ կապված հարցերով ոչ ոքի հետ չենք խոսել։ Եղբայրս տունը այրեց, որ թուրքին չթողնի։ Այս պահին մեզ այդ հարցն է հետաքրքրում»,-ասաց Աղավնոյի բնակիչը։ Հիշեցնենք, որ մինչև օգոստոսի 25-ը Աղավնոյի, Բերձորի, Ներքին Սուսի բնակիչները պետք է տարհանվեն համայնքներից դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։

Անի Գևորգյան

Send