ԱԺ-ում մեկնարկել են 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, որոնք բավականին թեժ ընթացք ստացան, երբ պարզվեց, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ԱԺ չի գալու:
«Վահե Ղազարյանը վախեցե՞լ է գալ հանձնաժողովի նիստին: Նախարարները պետք է ներկա լինեն», - հայտարարեց "Հայաստան" խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը:
«Ոչ, ձեզնից ոչ ոք չի վախեցել»,- հետեւեց Անդրանիկ Քոչարյանի պատասխանը:
Իրավիճակը լարվեց ու վերածվեց լեզվակռվի:
Մանրամասները՝ տեսանյութում