Հակառուսական ակցիաները Երևանում բխում են Բաքվի և Անկարայի շահերից

Հակառուսական ակցիաները Երևանում բխում են Բաքվի և Անկարայի շահերից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը բխում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների շահերից։

ՌԴ-ն շարունակում է հանդիսանալ ՀՀ թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն ու անկախ տարբեր գրանտակեր կազմակերպությունների և Արևմուտքի ազդեցության գործակալ կուսակցությունների հակառուսական ակցիաների՝ այսօր միայն ռուսական զորքերի շնորհիվ է, որ Թուրքիան չի հարձակվում Երևանի վրա և չի բացում երկրորդ ճակատը: 

Այո, ՌԴ-ն չի պատերազմում ադրբեջանական զորքերի դեմ, չի էլ պատերազմելու, քանի որ ՌԴ-ն ունի ռազմավարական, տնտեսական երկարաժամկետ շահեր նաև Ադրբեջանում: Հայկական բանակը պետք է ադրբեջանական զորքերին դիմագրավի միայնակ՝ ցավոք, այսօր այդպիսին է ստատուս-քվոն տարածաշրջանում:

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ՌԴ-ն շարունակի էժան գներով զինի հայկական բանակն ու վերականգնվի ուժերի բալանսը տարածաշրջանում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հզորացումը Հարավային Կովկասում չի բխում Մոսկվայի շահերից, չնայած այսօր ՌԴ-ն իր բոլոր ուժերը կենտրոնացրել է Ուկրաինայում, ինչից էլ օգտվում են Էրդողանն ու Ալիևը:

Սակայն ՔՊ-ն, որպես իշխանություն, պարտավոր է զինել սահմանամերձ գյուղերի, քաղաքների բնակչությանը՝ մոբռեզերվը, ռազմական դրություն հայտարարի ՀՀ-ում և պաշտպանի Սյունիքն ու ՀՀ մյուս մարզերն ադրբեջանական ագրեսիայից:

Հակառուսական ակցիաները չեն ստիպելու Մոսկվային ռուսական զորքեր ուղարկել Բաքվի դեմ՝այդ ակցիաները միայն սեպ են խրելու հայ-ռուսական կապերում և «ջուր են լցնելու» Ադրբեջանի «ջրաղացին»:

ՀՀ քաղաքացիներին պետք է պաշտպանի գործող իշխանությունն ու բանակը, զենքերի շուկան սպասում է ՔՊ-ականներին՝ աշխարհի բազմաթիվ երկրներ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, եթե, իհարկե, Փաշինյանն ունի կամք այդ զենքերը գնելու և Ալիևի դեմ կիրառելու:

Վահրամ Բագրատյան