Բժիշկը զգուշացրել է երկար քնի ծանր հետևանքների մասին

Օրական 10 ժամից ավելի քնելը մեծացնում է ինսուլտի և շաքարախտի առաջացման ռիսկը, իսկ չափից շատ քնելը կարող է լինել թաքնված հիվանդությունների ախտանիշ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նյարդաբան Վլադիմիր Մարտինովը։
Նրա խոսքով՝ երկարատև քունը կարող է հանգեցնել հիպոթիրեոզի, դեպրեսիայի, քնի ապնոէի համախտանիշի, ինչպես նաև շաքարախտի և ինսուլտի զարգացման ռիսկի։
Մարտինովն ընդգծել է, որ օրգանիզմն ինքն է ասում, թե որքան քուն է իրեն անհրաժեշտ, բայց եթե մարդը քնում է օրական 10-12 ժամ և չի զգում իրեն արթուն, ապա սա բժշկի դիմելու պատճառ է։