Ուելսի արքայադուստրն ասել է, թե ինչպես է երեխաներին պատմել իր՝ քաղցկեղի ախտորոշման մասին

Երեկ Քեյթ Միդլթոնը խոստովանել է, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Այժմ հայտնի է դարձել, թե ինչպես է Ուելսի արքայադուստրն իր երեխաներին պատմել ախտորոշման մասին։
Քեյթը նշել է, որ որոշ ժամանակ է պահանջվել երեխաներին հանգստացնելու համար, երբ նրանք իմացել են իր հիվանդության մասին։ Միդլթոնը ամեն օր հիշեցնում է նրանց, որ ամեն օր ուժեղանում է։
Քեմբրիջի դքսուհին նաև ասել է, որ իրեն հանգստացնում է ամուսնու՝ արքայազն Ուիլյամի մոտ լինելը։
Հիշեցնենք, որ հունվարի կեսերին Քենսինգթոնյան պալատը հայտարարել էր, որ Ուելսի արքայադուստրը որովայնի վիրահատության է ենթարկվել։
Տեսանյութն այստեղ