Արմեն Աշոտյանի խափանման միջոցը կփոխվի՞

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը կփոխվի՞

Վաղվա նիստը հենց խափանման միջոցի փոփոխության հարցի համար է։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ փոխվի Աշոտյանի խափանման միջոցը, թեև ինքն այդքան էլ չի հավատում, որ դատավորը նման քայլի կգնա։

Հարցին, որ եթե այնպես ստացվի, որ փոխվի խափանման միջոցը, ապա տնային կալանքի տարբերա՞կն է ավելի հավանական, Աթանեսյանն արձագանքեց՝ նշելով, որ Աշոտյանի նկատմամբ ոչ մի խափանման միջոցի ընտրությունն էլ ճիշտ չէ։

«Ես հաճախ եմ ասել, որ մի օր իրենք են խնդրելու, որ փոխվի Աշոտյանի խափանման միջոցը։ Արդարության պահը գալու է, հո այսպես չի՞ մնա»,- նշեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ հենց սա է այդ արդարության պահը, Աթանեսյանը պատասխանեց՝ այդ դեպքում խափանման միջոցը ոչ թե փոխելու, այլ վերացնելու մասին պետք է խոսվեր։

Նարե Գնունի