Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում․ ԱՀ նախագահ

Blog Image

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը շարունակելու է պայքարը ինքնորոշման համար, և կոչ է արել Հայաստանի իշխանություններին զգույշ լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ արտահայտություններում, այդ մասին Հարությունյանն ասել է «Ինտերֆաքսի» հարցի ի պատասխան․ 

«Ոչ մի երկիր չի կարող մեզ զրկել ինքնորոշման իրավունքից։ Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում։ Ինքնորոշման իրավունքը միջազգային նորմ է, մեր իրավունքը, որից մենք օգտագործում ենք նաև այսօր»,-ասել է նա։ 

Հարությունյանը նշել է, որ, անկախ որևէ հայտարարությունից, Լեռնային Ղարաբաղը շարունակելու է պայքարը ինքնորոշման համար։ 

Send