Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը կարգավորող պայմանագիր պետք է ստորագրվի․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը կարգավորող պայմանագիր պետք է ստորագրվի․ Նիկոլ Փաշինյան

«ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, բայց ունենք պայմանավորվածություն, որ այն կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի»։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ասուլիսի ժամանակ:

Փաշինյանը պարզաբանեց՝ երբ է հնարավոր իր նշած պայմանագրի ստորագրումը. «Երբ որ մենք կբանակցենք և ընդհանուր համաձայնության կգանք ձեռք բերված համաձայնությունների ձևակերպումների շուրջ»:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր հերթին նշել է, որ շատ հպարտ է  Հայաստանում ԵՄ առաքելությամբ, այն մեծ ներդրում է ունենալու:

«Գերմանիան աջակցում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: Գերմանիան դա արել է՝ նաև ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում գերմանական անձնակազմ ուղարկելով: Ընդ որում, այդ առաքելությունը ղեկավարելու է գերմանացի դաշնային ոստիկան»։