Բայդենը Լին Թրեյսիին կառաջադրի Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Բայդենը Լին Թրեյսիին կառաջադրի Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Հայաստանում դիվանագիտական ​​առաքելության ղեկավար Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին։ Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Այսօր նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ մտադիր է Լին Թրեյսիին առաջադրել Ռուսաստանի Դաշնությունում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում»,- ասվում է փաստաթղթում։