Կիևը հայտարարել է, որ չի պահպանի ռուս ռազմագերիների նկատմամբ Ժնեւի կոնվենցիան․ ՌԴ ՊՆ

Արեւմտյան երկրները տեղյակ են Կիեւի կողմից ռուս ռազմագերիների նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների մասին։ Բացի այդ, Արեւմուտքը փորձում է օգնել Ուկրաինայի իշխանություններին պատասխանատվությունից խուսափելու գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի պետ Միխայիլ Միզինցեւը, հաղորդում է RT-ը։
«Այդ մասին վկայում է այն, որ Կիեւի ռեժիմն այս տարվա ապրիլի 1-ին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությանը, որ մտադիր չէ կատարել Ժնեւի կոնվենցիան ռուս ռազմագերիների նկատմամբ»,- ասել է Միզինցեւը։
Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունները կոչ են անում արեւմտյան երկրներին խրախուսել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հրաժարվել ռուս ռազմագերիների նկատմամբ հասանելիություն տրամադրելու փորձերից։