Մասնագետները հորդորել են սննդակարգում ավելացնել այս երեք մթերքները

Մասնագետները հորդորել են սննդակարգում ավելացնել այս երեք մթերքները

Վերականգնողական բժիշկ Սերգեյ Ագապկինըն ու գերոնտոլոգ Սվետլանա Տրոֆիմովան «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում ասել են, թե ինչ երեք մթերք է պետք պարբերաբար օգտագործել։ 

Ագապկինը հորդորել է իրենց սննդակարգում ավելացնել դդումի և կտավատի սերմեր։ Նաեւ, ըստ նրա, պետք է պարբերաբար ճարպոտ ձուկ օգտագործել։ Մասնագետը դրանց թվում ներառել է սաղմոն, վարդագույն սաղմոն, իշխան, ծովատառեխ, սարդինա և սկումբրիա։

Տրոֆիմովան բացատրել է, որ այդ մթերքները պարունակում են օրգանիզմի համար օգտակար ճարպեր, որոնք ապահովում են որոշակի վիտամինների կլանումը։ «Կան ճարպ լուծվող վիտամիններ։ Սրանք A, D, E, K վիտամիններն են, որոնք անհրաժեշտ են որոշակի օրգանների գործառույթները պահպանելու համար։ Օրինակ՝ վիտամին A-ն (...) էական նշանակություն ունի ցանցաթաղանթի [աչքերի] բնականոն աշխատանքի համար»,- ասել է գերոնտոլոգը։

Բացի այդ, ըստ մասնագետը, այս մթերքների մեջ առկա ճարպերը նպաստում են նիհարելուն։ «Կանայք, ովքեր հետևում էին ցածր յուղայնությամբ սննդամթերքի սննդակարգին, քաշի ավելացման ավելի բարձր մակարդակ են ունեցել, քան այն կանայք, ովքեր լավ ճարպեր էին օգտագործում», - ասել է Տրոֆիմովան: Նա հավելել է, որ այս ապրանքները նաև կանխում են դեպրեսիայի զարգացումն ու լավացնում հիշողությունը։