Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երասխ-Պարույր Սևակ ճանապարհին բախվել են VAZ և Iveco մեքենաները․ նոր մանրամասներ

Blog Image

Դեկտեմբերի 22-ին, ժամը 11։46-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երասխ-Պարույր Սևակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Գ․ Դ․, ծնված 1962 թ.) և «Iveco» (վարորդ՝ Ի․ Ն․, ծնված 1954 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Տ․ Մ․, ծնված 1992 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ Տ․ Մ․- ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության իսկ Գ․ Դ․-ն՝ մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Send