Քաղաքացին կոտրել է ավտոբուսի ապակին և դուրս եկել պատուհանից (տեսանյութ)

31 համարի երթուղու ավտոբուսում տեղի ունեցած միջադեպից ուշագրավ տեսանյութ է տարածվել։
Քաղաքացին կոտրել է ավտոբուսի ապակին և դուրս եկել պատուհանից:
Նա ձերբակալվել է
«Քիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։
Հորդորում ենք մեր քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը և դրսևորել պատշաճ վարք հասարակական տրանսպորտում»,- երեկ գրել էր քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։