Աստղաբանները բացատրել են, թե ինչպես է գույնն ազդում կյանքի որակի վրա։ Նրանք անվանել են զգեստապահարանի այն գույները, որոնք փող ու հաջողություն են գրավում. գրում է thevoicemag.ru-ն։
Կանաչ. Այս գույնը վաղուց կապված է բարգավաճման, խաղաղության և բուժման հետ: Ընտրեք կանաչ հագուստի իրեր և լրացրեք ոսկե աքսեսուարներով: Այս երկու գույները կօգնեն ձեզ ստեղծել նոր հնարավորություններ և նկատել եկամտի լրացուցիչ աղբյուրներ։
Կարմիր. Այս վառ գույնը կարող է գրավել ոչ միայն փողը, այլև հաջողություն: Այդ թվում՝ սիրո մեջ։ Կարմիրը կօգնի բորբոքել կիրքը և նոր հույզեր հաղորդել կյանքին:
Դեղին. Ազատասեր մարդիկ նախընտրում են հագնվել դեղին երանգներով։ Դեղին հագուստը հեշտացնում է հաղորդակցությունը և օգնում է ձեզ լինել այն ինչ կաք: