Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ իրեն փորձել են թnւնավորել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ով նախկինում աշխատել է Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարի պաշտոնում, խոսել է իր դեմ մահափորձի մասին։
Արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ իրեն փորձել են թունավորել: «Այո, նման փորձ եղել է... մկնդեղ և սնդիկ... Հետո վերլուծության արդյունքում հայտնի դարձավ: 4-5 տարի առաջ էր»,- ասել է նա՝ այլ մանրամասներ չհայտնելով, գրել են ԶԼՄ-ները։