Ստեփանակերտի հուշահամալիրում կանգնեցվել է «Լուսո խորան» հուշակոթողը՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին

Ստեփանակերտի հուշահամալիրում կանգնեցվել է «Լուսո խորան» հուշակոթողը՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին

Ստեփանակերտի հուշահամալիրում կանգնեցվել է «Լուսո խորան» խորագրով հուշակոթող՝ նվիրված Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:

«Արցախպրես»-ի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սամվել Ղուլյանը նշել է, որ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների Եղբայրական գերեզմանոց-պանթեոնի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքները սկսվել են 2021 թվականի ապրիլին: Այս ընթացքում կառուցվել են հենապատեր, իրականացվել՝ բետոպատում և սալիկապատում: Արդեն տեղադրվել են նահատակների շիրմաքարերը: Նախագծի համաձայն՝ տարածքը բարեկարգվել ու կանաչապատվել է՝ ապահովվելով լուսավորման համակարգով: