2022-ի սուբվենցիոն ծրագրով Գյումրիում մեկնարկել է Ղարիբջանյան և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգումը

Մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները Ղարիբջանյան (Ղուկասյանից-Մադոյան), Մյասնիկյան փողոցներում։
Ղարիբջանյան (Ղուկասյանից-Մադոյան)՝ 2062 մ²
Մյասնիկյան (N222 տանից հարավ) 1329 մ²։
Հիմնանորոգման աշխատանքների մեկնարկին տեղում հետևել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը: Ոլորտային պատասխանատուների հետ շրջել և տեղում քննարկել են տվյալ փողոցի ենթակառուցվածքներին առնչվող հարցեր. ջրատար, կոյուղատար ցանցեր, ջրահեռացման համակարգեր, փողոցների լուսավորության ցանց: Շինարարի հետ քննարկվել են նաև աշխատանքների մեկնարկին, առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2022թ.-ին հիմնանորոգվելու է քաղաքի թվով 22 փողոց/փողոցի հատված:
Ցանկում ընդգրկված են փողոցներ՝ քաղաքի տարբեր հատվածներից: