Tata Steel Chess. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Դին Լիրենի հետ

Tata Steel Chess. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Դին Լիրենի հետ

Նիդեռլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess մրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ խաղաքարերով մրցեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ Դին Լիրենի (Չինաստան) հետ։ Գրանցվեց ոչ ոքի։

Լեւոն Արոնյանը 3,5 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը։

Միանձնյա առաջատարը ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովն է, որը վաստակել է 4,5 միավոր։ 4-ական միավորով երկրորդ-երրորդ տեղերը կիսում են հոլանդացի Անիշ Գիրին եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։

Tata Steel Chess-ում կանցկացվի 13 տուր։