Ավտոներկրողը պիտի ձեր վատ գործ անելու համար 5000 դրամ տա՞․ Ավետիսյան
Հանձնաժողովի անդամները քննարկման ժամանակ բազմաթիվ բովանդակային խնդիրների մասին խոսեցին, կողմ քվեարկեցին, որովհետև կառավարությունն էր ներկայացրել ու միայն դրա համար։ Դուք խոստացաք, որ կբերեք նպատակից բխող կարգավորումներ, ուզում եմ իմանամ ի՞նչ եք քննարկել։ Եկել եք, նույն բանն եք կրկնում։ Ըստ էության, ավտոներկրողների համար, կյանքը դժվարացնում եք, դուք կհասկանաք թե ինչու եք անում, բայց էս 1600 դրամը մեկ օրվա համար ձեր «ստայանկում» կանգնելու համար հարց չի լուծելու, ավելի է խորանալու խնդիրը։ Դուք ասում եք, որ թացը խառնվում է չորին, այսինքն ձեր մոտ հերթեր ա գոյանում, դուք չեք կարողանում ժամանակին սպասարկել, ստացվում ա, որ դուք ձեր գործը լավ չեք անում, իսկ ավտոներկրողը պիտի ձեր գործը վատ անելու համար 5000 դրամ տա մինչը ձեր հերթերը կարգավորվի՞։ Այս հարցն ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ուղղեց ՊԵԿ նախարարի տեղակալ Արթուր Մանուկյանին։
Պատասխանը՝ տեսանյութում