MediaHub-ի տեղեկություններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Գծի հետեւ» կոչվող թաղամասում, Վազգեն Առաջինի անվան թիվ 27 դպրոցի ետնամասում զենք-զինամթերք է հայտնաբերվել։ Կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ, Շիրակի ոստիկանության աշխատակիցները։
Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 մարտական (առանց պայթուցիչի) եւ 1 ուսումնական «Ջի 1» տիպի նռնակներ, 88 հատ 5,45մմ-անոց «ԱԿ-74» ինքնաձիքի փամփուշտ։
Այս պահին հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացվում։
Լիա Սարգսյան