Բավարիան պատմության մեջ առաջին անգամ պարտվեց Բունդեսլիգայի նորեկին՝ ունենալով 2 գնդակի առավելություն

Բավարիան պատմության մեջ առաջին անգամ պարտվեց Բունդեսլիգայի նորեկին՝ ունենալով 2 գնդակի առավելություն

Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրի խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս մրցել է «Հայդենհայմի» հետ և 2:3 հաշվով պարտություն կրել:

Այսկերպ, «Բավարիան» պատմության մեջ առաջին անգամ է պարտվել Բունդեսլիգայի նորեկին մի խաղում, որում ունեցել է 2 գնդակի առավելություն:

Գերմանիայի առաջնության 28 տուրից հետո «Հայդենհայմը» վաստակել է 33 միավոր և այժմ 9-րդ տեղում է։ «Բավարիան», Բունդեսլիգայի նույնքան խաղերից հետո, վաստակել է 60 միավոր և երկրորդ տեղում է։

Աղբյուրը՝ Armsport.am: