-1 նախարարի թեկնածու. ի՞նչն է խանգարում Արտակ Քամալյանին դառնալ նախարար

-1 նախարարի թեկնածու. ի՞նչն է խանգարում Արտակ Քամալյանին դառնալ նախարար

Mediahub-ը գրել էր, որ էկոնոմիկայի նախարարի՝ թափուր մնացած պաշտոնում իշխանությունները քննարկում են էկոնոմիկայի նախկին փոխնախարար Արտակ Քամալյանի թեկնածությունը։ 

Նա մինչև վերջերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար էր, իսկ հունվարից, ինչ պաշտոնավարման ժամկետը լրացել է,  արդեն տեղափոխվել է Հայաստան։ Հիմա ազատ է և պատրաստի կադր՝ նշանակվելու նախարարի պաշտոնում։ 

Սակայն, մեր տեղեկություններով՝ Քամալյանի նշանակման հարցում իրավական խոչընդոտ կա․ նրա մասով քաղաքացիության և Հայաստանում մշտական բնակության ցենզի խնդիր կա, որը խանգարում է, որ Քամալյանը նշանակվի նախարար։ Բայց թե՛ Քամալյանին, թե՛ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները մեզ ասացին՝ նրա նշանակման հարցը քննարկվել է, ի սկզբանե հակված են եղել հենց Քամալյանի նշանակմանը, սակայն իրավական խոչընդոտների ի հայտ գալուց հետո ուզած-չուզած հետ են կանգնել այդ մտքից։ 

Մեզ ասացին՝ Արտակ Քամալյանը, որը Վորոնեժում վաղուց բիզնես գործունեություն ծավալող անձ է, ԵՏՀ-ից Հայաստան տեղափոխվելուց հետո որոշել է Տավուշի մարզում գյուղատնտեսական բիզնես հիմնել։ Այնպես որ, եթե նախարար էլ չնշանակվի, բզինեսով հաստատ կզբաղվի։ 

Իսկ Նիկոլ Փաշինյանը հիմա դարձյալ էկոնոմիկայի նախարարի փնտրտուքների մեջ է:

Վահե Մակարյան