Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Փաշինյանը մեկնաբանում է, թե ինչ է սահմանների վերարտադրումը

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն այսօր ԱԺ-ում դիմեց Կառավարությանը՝ բարձրացնելով Կիրանցի ճանապարհի հարցը, որն այդքան հուզում է բնակիչներին։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե որքան ժամանակում պատրաստ կլինի Կիրանց գյուղի ճանապարհը։

Ի պատասխան հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ զիջումների մասին խոսելն իր համար անընդունելի է։

«Վերարտադրում է ՀՀ պետական սահմանի, և դա ես համարում եմ հաջողություն։ Մենք գնում ենք ՀՀ ինքնիշխանության, պետականության, որը զարգացման համար կարևորագույն հիմնասյուն է»,- ասաց Փաշինյանը։

Արփի Դավոյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ ընդդիմությունը շահարկում է նաև «սահմանների վերարտադրում» եզրույթը։

Դրան էլ Փաշինյանն արձագանքեց՝ ասելով, որ ՀՀ Կառավարությունում տեղի են ունեցել տասնյակ քննարկումներ, եղել է փորձաքննություն։ 

«Եվ այս ամենի իրավական կողմը որևէ կերպ չի կարող շահարկվել»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send