Ամբողջ համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի Crocus City Hall-ի ահաբեկչությունը․ ՌԴ ԱԳՆ

Ամբողջ համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի Crocus City Hall-ի ահաբեկչությունը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամ ալիքում հայտարարություն է տարածել Crocus City Hall-ում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ․

«Ռուսաստանի ԱԳՆ-ն աշխարհի տարբեր երկրներից զանգեր է ստանում, նրանք ցավակցություն են հայտնում Crocus City Hall-ում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ՝ դատապարտելով ահաբեկչությունը։ 

Բոլոր ջանքերն են ներդրվում մարդկանց փրկելու համար։

Ամբողջ համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի Crocus City Hall-ում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը»,- նշել է նա։  

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի Crocus City Hall-ում կրակոցներ են հնչել ինչին հաջորդել էր մեծամաշտաբ հրդեհի բռնկում:

(18+) Տեսանյութերը՝ այստեղ 

Թարմացումներին ավելի արագ հետևելու համար՝ այստեղ