Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում գտնվող՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ դատավոր Վահե Դոլմազյանը Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանqի ժամկետը երկարաձգեց ևս երեք ամիս։
Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր ընկերոջ և իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրվելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։