Հակապետական ցույցերը միտված են Իրանի մասնատմանը․ իրանագետ

Հակապետական ցույցերը միտված են Իրանի մասնատմանը․ իրանագետ

Իրանի ծայրամասերում, մասնավորապես՝ քրդաբնակ շրջաններում և հարավարևելյան սահմանում ավելի է սրվել զինյալ պայքարը, որտեղ մաքսանենգ միջոցներով զենք է ներմուծվել երկրի տարածք և անջատողականները դիմել են ավելի զինված պայքարի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը։

«Վերջին օրերին մենք տեսանք, որ քրդաբնակ քաղաքներում լուրջ մարտեր էին ընթանում, անգամ Մահաբադում արդեն Իրանի կորպուսը իր տանկային դիվիզիան էր մտցրել քաղաք և փորձել էին զինյալներով քաղաքը կոլապսի ենթարկել, որը շատ նման էր սիրիականացման իրավիճակին, բայց Իրանը փորձեց վերահսկել»,-ասաց իրանագետը։

Առաքելյանի խոսքով՝ Իրանում ցույցերն այժմ հակապետական են և միտված են Իրանի մասնատմանը։

«Հիմա արդեն Իրանի միցակիցները, մասնավորապես՝ Իսրայելը, Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի գխավորությամբ փորձում են քրդերի միջոցով զենք ներկրել երկիր: Մահաբադ քաղաքում, օրինակ, բարիկադներ էին կազմել փողոցում և կռվում էին կորպուսի դեմ»,-ընդգծեց Առաքելյանը։

Իրանագետի համոզմամբ՝ սրանք են այն վտանգավոր փոփոխությունները, որ ցույցերի արդյունքում Իրանում կարող էին ի հայտ գալ։

«Այս ամենը վնասում է Իրանի իմիջին միջազգային հարթակներում, որտեղ այս երկիրը ներկայացվում է իբրև իր քաղաքացիների դեմ բանակ հանած երկիր, բայց չի խոսվում այն մասին, որ քաղաքացիներն արդեն զենք են կիրառում իշխանության դեմ»,-ամփոփեց Հարութ Արթին Առաքելյանը։