Ուկրաինան ԱԳ նոր նախարար ունի

Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ արտաքին գործերի նախարարի պաշտոնում կնշանակվի Անդրեյ Սիբիգան:
Որոշման օգտին կողմ է քվեարկել Ռադայի 258 պատգամավոր։
Անդրեյ Սիբիգան կադրային դիվանագետ է, 1997 թվականից աշխատում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում։ 2016-2021 թվականներին զբաղեցրել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը։
2021 թվականի մայիսի վերջից եղել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ, որտեղ պատասխանատու է եղել նախագահական գրասենյակի արտաքին քաղաքականության համար։ 2024 թվականի հուլիսին նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ՝ փոխարինելով Նիկոլայ Տոչիցկիին։