Փորձել են ՀՀ-ից մաքսանենգ ճանապարհով 280 հազար փաթեթ սնյուս տեղափոխել (լուսանկարներ)

Փորձել են ՀՀ-ից մաքսանենգ ճանապարհով 280 հազար փաթեթ սնյուս տեղափոխել (լուսանկարներ)

Վերին Լարսի անցակետով փորձել են մաքսանենգ ճանապարհով 280 հազար փաթեթ սնյուս (снюс) տեղափոխել. hայտնում են ռուսական լրատվամիջոցները։

100 մլն ռուբլի արժողությամբ ծխախոտը հայտնաբերել են Հայաստանում։ Միաժամանակ, ըստ փաստաթղթերի, բեռնատարում բոված սուրճ է եղել, սակայն դրա հետևում արկղերում դրված է եղել սնյուսի տարաներ, որը, ենթադրաբար, շվեդական արտադրության է եղել։

Բեռը առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հարուցվել է քրեական գործ։