Այս պահին թշնամին լռել է. նոր մանրամասներ Կուտականից

Այս պահին թշնամին լռել է. նոր մանրամասներ Կուտականից

Կուտական գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, թշնամին հայկական դիրքերի ուղղությամբ է մեկ ժամ ինտենսիվ կրակ վարել. այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Կուտական համայնքի ղեկավար Մակիչ Թովմասյանը:

Նրա խոսքով, զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, չկան.

«Այս պահին ես գյուղում եմ, մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ չկան, գյուղում հիմնականում տղամարդիկ են, երեխաներն ու կանայք դեռևս գտնվում են սահմանից ավելի հեռու՝ Վարդենիսի այլ բնակավայրերում»,- ասաց նա:

Թովմասյանը նաև նշեց, որ մեկ շաբաթ ընդհանրապես կրակոց չի եղել, ու այսօր այդ մի շաբաթվա լռությունը թշնամին խախտել է.

«Այս պահին թշնամին լռել է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ քիչ առաջ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լուր տարածեց այն մասին, որ այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: 

Նարե Գնունի