Իսկ ի՞նչ էիք սպասում․ Մամիջայանը՝ ՀԱՊԿ երեկվա գագաթնաժողովի մասին

Եթե ամռանը մենք մեր ստրատեգիական դաշնակցից բողոքի նոտա ենք ստանում, ՀԱՊԿ անդամ պետություններից մի քանիսի ղեկավարները Փաշինյանի հետ խոսում են շատ վատ, ի՞նչ պետք է սպասեինք երեկվա հանդիպումից։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ այդ ամենի պատճառը գուցե այն է, որ ՀԱՊԿ պաշտոնյային հետ կանչեցին ու քաղաքական մոտիվներով քրեական հետապնդում հայտարարվեց, կամ ԱԺ ամբիոնից ելույթներ հնչեցին՝ ստացված sms-ների հիման վրա։ 

«Կարծում եմ, ՀԱՊԿ-ից պահանջներ ունենալուց առաջ պետք է պահանջներ ներկայացնենք մեր իշխանությանը»,- նշեց նա։

Հայկ Մամիջանյանը նկատեց՝ այս պահին մենք միջազգային հարաբերությունների ոչ թե սուբյեկտ, այլ՝ օբյեկտ ենք, ու դրա մեղավորը այս իշխանությունն է. «Հիմա մենք ունենք երկու տարբերակ՝ նստել ու ասել, որ ամբողջ աշխարհը մեղավոր է, կամ փորձել հասկանալ՝ այդ ո՞վ է այդքան անտաղանդ ձևով շփվում աշխարհի հետ, որ աշխարհը Հայաստանին այդպես է վերաբերում»,- ասաց Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում