Ո՞ւմ գենետիկ հետազոտության համար է պատրաստ Աբովյանը վճարել

Պառակտումը, որ գեներացվում է մեր հասարակության մեջ, և դա արվում էր նաև 2018-ից առաջ, ուղղակի թուրք-ադրբեջանական պրոեկտ էր։ Այդ մասին այսօր «Հայկական օրակարգի» քննարկման շրջանակում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

Նրա խոսքով՝ հանրային համերաշխություն է պետք, և դա չպետք է շփոթել հնազանդության հետ։ 

«Պետք է լինի հանրային կոնսենսուս։ Կոնսենսուս կա, որ մենք չպիտի կոտորվենք, կոնսենսուս կա, որ մենք չպիտի թուրքի լծի տակ ապրենք»,- նշեց նա՝ հավելելով, որ մարդիկ գիտեն, որ խնդիրը կա, բայց չգիտեն՝ ինչ է պետք անել։

Ըստ Աբովյանի՝ պետք է լինի համերաշխություն, կոնսենսուս։

«Մեզ փորձում են կիսել տարբեր խմբերի․ վիժվածքածին են այն մարդիկ, որոնք տարանջատում են՝ սյունեցի, արարատցի, երևանցի։ Պատրաստ եմ իմ աշխատավարձից գումար հատկացնել այդ մարդկանց գենետիկ հետազոտություն անցկացնելու համար»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։