Որտե՞ղ է այս պահին դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Հայաստանյան մեդիադաշտի թիվ մեկ լուրն այսօր կապված է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի անվան հետ, որին, իբրև թե, քիչ առաջ դատարանից բերման են ենթարկել։ Մամուլը հենց այդպես է գրում:
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում և որտեղ է այս պահին աղմկահարույց դատավորը: MediaHub-ը, նախ, հիշեցնում է՝ դատավորին չեն կարող բերման ենթարկել մինչև նման որոշում չկայացնի ԲԴԽ-ն:
Այսինքն, այո՛, այսօր իսկապես դատարանում քննչական գործողություններ են իրականացվել, ինչը ենթադրում է խուզարկություն, բայց որպեսզի այս ամենի արդյունքում դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման ենթարկվեր, Գլխավոր դատախազությունը միջնորդությամբ պետք է դիմի ԲԴԽ՝ նման որոշում կայացնելու համար:
MediaHub-ին փոխանցեցին՝ այս պահի դրությամբ Գլխավոր դատախազությունը ԲԴԽ չի դիմել: Շենգավիթի դատարանից էլ մեր աղբյուրը փոխանցեց՝ դեռ կես ժամ առաջ Արտուշ Գաբրիելյանը դատարանի շենքում էր:
Զարգացումների մասին կտեղեկացնենք հավելյալ: