Ֆրանսիայի ընդդիմությունն անվստահություն է հայտնել կառավարությանը

Ֆրանսիայի ընդդիմությունն անվստահություն է հայտնել կառավարությանը

Ընդդիմադիր խմբակցության ֆրանսիացի պատգամավորներն անվստահություն են հայտնել վարչապետ Էլիզաբեթ Բորնի կառավարությանը. հայտում է BFMTV հեռուստաալիքը։

Բերտրան Պանշեի գլխավորությամբ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված խնդրագիրը ստորագրել են 577-ից 91 պատգամավորներ՝ նույնքան էլ Ֆրանսիայի խորհրդարանի (Ազգային ժողովի) ստորին պալատի անդամներ: Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է եղել 287 ձայն։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին երկրում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների։ Մարին Լը Պենը Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնին կոչ է արել հրաժարական տալ։