Ըմպելիք, որի շնորհիվ արյան բարձր ճնշումը ավելի քիչ կանհանգստացնի Ձեզ

Ըմպելիք, որի շնորհիվ արյան բարձր ճնշումը ավելի քիչ կանհանգստացնի Ձեզ

Եթե ​​դուք պարբերաբար խնդիրներ ունեք արյան ճնշման հետ, ապա չի կարելի խուսափել հատուկ սննդակարգի անցնելուց։ Բժիշկների կողմից առաջարկվող ապրանքների ցանկում ներառված է նաև այս ըմպելիքը՝ այն շատ օգտակար է հիպերտոնիկ հիվանդների համար։

Դիետոլոգ Սառա Բրյուերի խոսքով՝ հիպերտոնիայով հիվանդներին հաճախ խորհուրդ է տրվում խմել նռան հյութ։ Խմիչքը հարուստ է պոլիֆենոլներով՝ հակաօքսիդանտ ազդեցություն ունեցող նյութերով։ Նրանք հյութի մեջ են մտնում մրգի կեղևից։ Պունիկալագինները համարվում են ամենաարդյունավետ պոլիֆենոլներից մեկը։ Պունիկալագինները զարկերակները լայնացնելու, անոթների պատերի առաձգականությունը բարձրացնելու և արյան հոսքը լավացնելու հատկություն ունեն։

 

Երբ շրջանառու համակարգի աշխատանքը բարելավվում է, արյան բարձր ճնշումը նվազում է,- պարզաբանել է բժիշկը Daily Mirror-ի հետ զրույցում։ Նռան հյութը պարունակում է նաև C, E և K վիտամիններ, կալիում, մագնեզիում և ֆոլաթթու, որոնք օգտակար են սրտանոթային համակարգի համար։ Սննդաբան Բրյուերն ընդգծել է, որ նռան հյութի կանոնավոր ընդունումը (հակցուցումների բացակայության դեպքում) կօգնի ոչ միայն կայունացնել և պահպանել արյան նորմալ ճնշումը, այլև նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։