Ռուսաստանն արդեն հաղթել է, իրավիճակը Կուրսկում վերահսկելի է․ «Ախմատ»-ի հրամանատար

Ռուսաստանն արդեն հաղթել է հատուկ ռազմագործողությունում, ասել է չեչեն ռազմական գործիչ, «Ախմատ» կամավորական կազմավորման հրամանատար Ապտի Ալաուդինովը։
«Ինչպես ես միշտ ասում եմ՝ մենք արդեն հաղթել ենք այս ՀՌԳ-ում,։ Հետագայում մեր խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի լինենք մեկ ընտանիք՝ պատրաստ ապագա մարտահրավերներին», - ասել է նա իր տելեգրամյան տեսանյութում։
Ալաուդինովն ասել է, որ իրավիճակը Կուրսկի մարզում վերահսկելի է։
«Երեկ ողջ գիշեր թշնամին փորձում էր ինչ-որ տեղ առաջ գնալ, մենք նրան այդ հնարավորությունը չտվեցինք։ Մենք համակարգայնորեն կերպով ոչնչացնում ենք թշնամուն, անում ենք մաքսիմալը»,- ասել է նա։