Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Անձնագրային թվաբանություն. ինչպե՞ս են անձնագրում նշված թվերն ազդում անձի ճակատագրի վրա

Blog Image

Անձնագիրը բավականին անձնական փաստաթուղթ է, որն ուղեկցում է մարդուն իր ողջ կյանքի ընթացքում: Նումերոլոգները վստահ են, որ դրա համարն ունակ է ազդել մարդու հետ կատարվողի վրա։

Ձեր համարը վերծանելու համար հարկավոր է պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարել՝ գումարել բոլոր այն թվերը, որոնք կան անձնագրի համարում։

Օրինակ, եթե անձննագրի էջում նշված է «4012686», ապա գումարեք այսպես՝ 4+0+1+2+6+8+6=27=2+7=9։

Այսպիսով, ձեր համարը «9» է:

Ի՞նչ է նշանակում ձեր անձնագրի թիվը

1 — անհրաժեշտ է ցուցաբերել քաջություն և կամք: Դուք ստիպված կլինեք շատ պայքարել ճակատագրի հետ, բայց դա հաջողություն կբերի Ձեզ:

2 — դուք պետք է սովորեք հարգել ուրիշներին և փոխզիջումների գնալ: Հակառակ դեպքում դժվարություններ կլինեն:

3 — սովորեք ծիծաղել ինքներդ ձեզ վրա: Սա կօգնի ձեզ հասնել ձեր նպատակներին:

4 — Դուք կարիերիստ եք, ով ձգտում է հաջողությունների հասնել մասնագիտության մեջ:

5 — մի վախեցեք փոփոխություններից: Սա կօգնի ձեզ կյանքում:

6 — դուք լավ ընտանիքի մարդ եք: Սա ձեր ուժն է:

7 — դուք խուսափում եք հասարակությունից: Այն օգնում է կատարելագործվել և զարգանալ։

8 — այս թիվը հարստություն է նշանակում: Բայց նյութական հարստության հասնելու համար պետք է մեծ ջանք գործադրել։

9 — թիվը մեծացնում է ալտրուիզմը, ուստի պետք է բարեգործություն անել:

Send