Որոշ քաղաքական ուժեր բյուջեից փող կստանան

2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած և սահմանված շեմը հաղթահարած 3 կուսակցություն և մեկ դաշինք 2024 թ. ՀՀ պետբյուջեից կստանան 520.7 մլն դրամ աջակցություն։
Որոշում է ընդունվել կառավարության նիստին։
«ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱԺ աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցները կբաշխվեն՝ ըստ ԱԺ ընտրություններում սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների»,- ասված է որոշման նախագծի մեջ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 268,3 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությունը` 38,7 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 50,4 մլն դրամ, «Հայաստան» դաշինքը` 163,2 մլն դրամ։