Հրաչյա Սարգսյանը 5-րդ անգամ պարտվել է դատարանում ​​​​​​​

Հրաչյա Սարգսյանը 5-րդ անգամ պարտվել է դատարանում ​​​​​​​

Իրավագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհավորում եմ Երևանի քաղաքապետին հոբելյանական 5-րդ պարտության առթիվ.

Նախորդ տարի տեղի ունեցող բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը, բացի ընդդեմ Իշխան Սաղաթելյանի ներկայացված 4 հայցերի, մեկ հայց էլ ներկայացրել է ՀՅԴ անդամ Աշոտ Հովհաննիսյանի դեմ` պահանջելով որպես հավաքի կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով:

Ահա քիչ առաջ ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ Մեր պահանջը բավարարվել է` Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ Աշոտ Հովհաննիսյանի մերժվել է»։