ԱՄՆ-ը հայտարարել Է Ուկրաինային 2,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։ Այս մասին հայտնել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ուկրաինային պաշտպանական օգնության նոր փաթեթի մասին, որը բաղկացած է 425 միլիոն դոլարի պաշտպանական օգնությունից, որը հաստատվել է նախագահի կողմից, ինչպես նաև 1,75 միլիարդ դոլար՝ Ուկրաինայի պաշտպանության աջակցության հիմնադրամի միջոցով», - ասել է Ռայդերը մամուլի ասուլիսում։
Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է ՀՕՊ միջոցներ, «HIMARS»-ի համար հեռահար հրթիռներ։
Նրա խոսքով՝ 2014 թվականից ի վեր ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային արդեն հասել է 32 միլիարդ դոլարի, իսկ ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից՝ 29,3 միլիարդ դոլարի։