Սիրիական Դեյր էլ Զորը հրաժարվել է ենթարկվել քրդերին
![Սիրիական Դեյր էլ Զորը հրաժարվել է ենթարկվել քրդերին](https://mediahub.am/uploads/images/2024/12/image_750x_67589866a6277.jpg)
Տեղի արաբական զինված խմբավորումների ստորաբաժանումներից մեկի՝ Դեյր էլ Զորի ռազմական խորհրդի հրամանատարությունը հրաժարվել է ենթարկվել ամերիկամետ Սիրիայի դեմոկրատական ուժերին (SDF), որոնք հիմնականում բաղկացած են քրդերից։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։
«Դեյր էլ Զորի ռազմական խորհրդի հրամանատարները հայտարարել են SDF-ից դուրս գալու և «Դամասկոսի միացյալ ուժերին» միանալու մասին:
Հստակեցվում է, որ Դեյր էլ Զորն այսպիսով անցել է Դամասկոսի նոր կառավարության վերահսկողության տակ՝ հրաժարվելով ենթարկվել SDF իշխանություններին, որոնք մեծ մասամբ քրդական ռազմական և քաղաքական կազմավորում են։