Մասկը 1 տրիլիոն դոլարով կկրճատի ԱՄՆ կառավարության ծախսերը․ այլ հայտարարություններ

Իլոն Մասկը 1 տրիլիոն դոլարով կկրճատի ԱՄՆ կառավարության ծախսերը:
Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարը նշել է, որ գործակալությունը շարունակում է բացահայտել իր նպատակներին չհամապատասխանող ծախսերը։
«Մեկ միլիարդ դոլար է ծախսվել առցանց հարցում անցկացնելու համար, որը կարելի էր անել 10 հազարով, ստացված տվյալները ոչ մի տեղ չեն օգտագործվել»,- ասել է ձեռնարկատերը։
««Ամերիկա» նավը կխորտակվի, եթե մենք հեղափոխություն չանենք կառավարությունում»,- նշել է Իլոն Մասկը։
«Սա հեղափոխություն է: Սա, հավանաբար, ամենամեծ հեղափոխությունն է կառավարությունում հենց հեղափոխությունից հետո: Ամերիկան շատ ավելի լավ վիճակում կլինի այս աշխատանքի ավարտին»,- ասել է միլիարդատերը։