Բուլղարիայի հայկական համայնքը մերժում է Արցախից հրաժարվելու՝ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը
Բուլղարահայ համայնքի խորհուրդը հայտարարություն է տարածել․
«Վերջին շրջանին Արցախը Ազրպէյճանի կազմին պատկանելու գծով կատարուող յայտարարութիւնները միայն զայրոյթ եւ կտրուկ մերժում կը յառաջացնեն Պուլկարահայ Համայնքային խորհուրդի մօտ:
Կոչ կ՚ուղղենք Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգ Սփիւռքի եւ հայրենի մեր ժողովուրդին՝ զօրավիգ կանգնելու Արցախի ինքնիշխանութեան, ազգային ինքնորոշման իրաւունքին եւ խաղաղ ու ազատ արարելու Արցախահայութեան կամքին։
Պուլկարահայ համայնքային խորհուրդ