Գեներալ Շամարինը պաշտոնանկ արվեց

Գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինը հեռացվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, ՌԻԱ Նովոստիին հայտնել է փաստաբան Իգոր Դյուկինը։
«Վադիմ Շամարինը դեռ մայիսին հեռացվել էր ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, սակայն նրան աշխատանքից չազատեցին, հեռացրին անձնակազմից»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով, դեռ գարնանը դատարանը առգրավել է ապառիկ գնված Mercedes մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև արգելափակել ամբաստանյալի աշխատավարձի քարտը։
Այսօր 235-րդ կայազորային զինվորական դատարանը քննարկում է գեներալի կալանքը մինչև հոկտեմբերի 22-ը երկարաձգելու միջնորդությունը։
Քննիչների տվյալներով՝ 2016 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի հոկտեմբերը նա 36 միլիոն ռուբլու չափով կաշառք է ստացել։