Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար (տեսանյութ)

Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար (տեսանյութ)

Ուշադրություն

Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը տեղեկացրել է ջրատարը տնօրինող կազմակերպությանը վթարի մասին։ 

Սպասարկող կազմակերպությունը տվյալ հատվածում կիրականացնի սահմանազատում‚ համապատասխան ճանապարհային նշաններով և այլ միջոցառումներով կապահովի անվտանգ երթևեկությունը մինչև վթարի վերացումը։ 

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր։

Ճանապարհային դեպարտամենտ

Տեսանյութն այստեղ