Խաղի մեկնարկը հետաձգվել է խոտածածկին քնած շան պատճառով

Խաղի մեկնարկը հետաձգվել է խոտածածկին քնած շան պատճառով

Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել լատինոամերիկյան ֆուտբոլային լիգաներից: Այս անգամ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել առաջին դիվիզիոնի՝ «Սոլ դե Ամերիկա»-«Գուարանի Ասունսյոն» խաղում: Խաղի մեկնարկը հետաձգվել է շան պատճառով, որը քնել է հենց խոտածածկի վրա:

Տրիբունաներում հավաքված երկրպագուները սկսել են աղմկել, սակայն չեն կարողացել խանգարել շան քունը: Թե ինչու ֆուտբոլիստները, մրցավարները և անվտանգության աշխատակիցները չեն արթնացրել շանը, չի նշվում: Խաղը սկսվել է այն ժամանակ, երբ շունն ինքն է արթնացել ու դուրս վազել խաղադաշտից: