Պուտինն Ադրբեջանում չի հանդիպել «Տելեգրամի» համահիմնադիր Դուրովի հետ․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջան կատարած այցի ընթացքում չի հանդիպել «Տելեգրամի» համահիմնադիր Դուրովի հետ, Կրեմլը դեռ չգիտի, թե կոնկրետ ինչի համար է նա մեղադրվում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել հետևություններ չանել, քանի դեռ Դուրովին մեղադրանք չի առաջադրվել, եթե «առհասարակ ներկայացվի», գրել են ռուսական լրատվամիջոցները։
Պավել Դուրովը շաբաթ օրն էր ձերբակալվել Ֆրանսիայում։ Տեղական ժամանակով երեկ երեկոյան ժամը 20-ի սահմաններում երբ Ադրբեջանից եկել է անձնական ինքնաթիռով Լը Բուրժե օդանավակայան, բերման են ենթարկել: Գործարարին ուղեկցել են նաև թիկնապահն ու 1 կին։
Մեղադրվում է ահաբեկչության, թմրանյութերի շրջանառության, հանցակցության, խարդախության, փողերի լվացման, կոծկման, TG-ում մանկապիղծ բովանդակության համար։ Գուցե մեղադրվի նաև ահաբեկչությանը նպաստելու համար։
Մինչև 20 տարվա ազատազրկում։ Դատարանի առջև կկանգնի որպես Ֆրանսիայի քաղաքացի։ Հետախուզական ծառայությունները կփորձեն ձեռք բերել քրեական համայնքների, պատժամիջոցների ներքո ընկերությունների, անհատների հետ կապված նամակագրությունները։ Պերսոնա նոն գրատա է հայտարարվել պետական ընկերությունների, անհատների կողմից։
Ազատ չի արձակվի մինչ դատը։ Ֆրանսիայի քաղաքացի է, փոխանակման, արտահանձնման ենթակա չէ։