Օղակաձև զբոսայգու ինքնակամ կրպակներն ու սրճարաններն ապամոնտաժվում են․ տեսանյութ

Օղակաձև զբոսայգու ինքնակամ կրպակներն ու սրճարաններն  ապամոնտաժվում են․ տեսանյութ

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շարունակվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանից  հայտնում են, որ երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված կանաչապատ գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են:

Քաղաքապետարանի տեսանյութում երեւում է, թե ինչպես են տրակտորով քանդում այգում գտնվող սրճարանները, որոնցից մեկը մետրոյի «Երիտասարդական» կայարանի հետեւից մասում: