Նիկոլի հաջորդ բանաստեղծությունը լինելու է՝ «հայեր ջան, դուշով». Մամիջանյան
Սա դատական նիստ չի, սա Փաշինյանի պատանեկան վախերի իրացումն է։ Քանի դեռ Փաշինյանը սարսափում է Արմեն Աշոտյանից և իր հնչեցրաց քննադատությունից, կարծում եմ՝ որոշումները կայացվում են այս շենքից հեռու, Հրապարակում կամ ամառանոցներում ինչ-որ խմիչքի ազդեցությամբ։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Աժ "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Նիկոլ Փաշինյանը ատելություն ունի ցանկացած ազգայինի հանդեպ, Հայ առաքելական եկեղեցին կարևորագույն ազգային ինստիտուտն է։ Ինքը "դուշով" վարչապետն ա և հաջորդ բանաստեղծությունը, որ գրելու է, լինելու է՝ «հայեր ջան, դուշով»։ Յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, որ "դուշի" որակի կամ կախիչի որակի ստուգումը վարչապետի աշխատանքը չի, բայց ինքը ինչ կարում` անում ա»,- ասաց Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում